Էլի գրում եմ քեզ... կներես, իհարկե, բայց սիրտս դեռ չի համակերպվել գնալուդ հետ, արև-տղա... Ի՜մ արև, ի՜մ ամեն ինչ, շա՜տ դժվար ա առանց քեզ: Թևերս կտրված են, չեմ կարողանում թռչել, իսկ քեզ հետ ես երկնքում էի՝ իմ ու քո սիրո ամպի վրա: Բայց դու տարար ամպն ու ինձ ցած գլորեցիր: Պետք է խոստովանեմ, որ ընկնելը շատ ցավոտ էր, ու հիմա ես հազիվհազ կարողանում եմ ուժ հաղորդել ծնկներիս և կանգնել: Քո անիծյալ ձայնը մխրճվել է ականջներիս մեջ և ես մի ամբողջ հոգեբուժարան ունեմ իմ ներսում՝ ինձ պես խելագար մեկին իր ներսում փակած: Իմ արև-տղա, իհարկե չեմ հասկանում, թե ինչը քեզ ստիպեց լքել ինձ, բայց ամեն մի բջիջս կարոտ է ձայնիդ: Աչքիս առաջ դեռ մեր պատկերացրած ապագան է՝ պայծառ ու արևոտ...Գնալուցդ հետո հասկացա, որ դու կուր