Հաճախ է սիրտս
Ցավել ու լացել,
Սակայն այդ մասին
Ո՞վ է իմացել։
Հաճախ է հոգիս
Հուզվել, հառաչել,
Բայց ինձ, անճարի՛ս
Ո՞վ է ձեռք մեկնել։
Հաճախ է միտքս
Խավարով պատվել,
Բայց գորշ ամպերը,
Ո՞վ է ցվրտել։Հաճախ է հոգսը
Ուսերիս բեռնվել,
Բայց ծանր պահիս
Ո՞վ է հույս տվել։
Իհարկե ՆԱ՛ է,
Իմ սուրբ բարձրյալը,
Հոգուս ու սրտիս
Լույս բալասանը։