«Մայրս ծնվել և մեծացել է Մշո գավառի Էլպիս գյուղում: Անունը Թավրիզ էր, ազգանունն ինքն էլ չգիտեր: Ընտանիքում ապրում էին հայրը, մայրը և 5 երեխան: Ծնողները` Համբարձումը և Խանումը, և նրանց ավագ դուստրը սպանվում են թուրքերի կողմից: Թավրիզը և ընտանիքի մյուս զավակները մնում են որբ:
Երեխաների խնամակալությունն իր վրա է վերցնում մորս հորեղբայրը: Մի թուրք որոշ ժամանակ նրանց օգնում է թաքնվել իր մոտ: Բայց հետագա հարձակումների ժամանակ երեխաներին թաքցնելը դառնում է անհար: Թուրքը մորս փոքր եղբորը` Մխիթարին, դարձնում է հովիվ և ուղարկում լեռները: Երկու քրոջը` Ռեհանին և Ազնիվին, հանձնում են ամերիկյան որբանոց: Այլևս նրանցից ոչ մի լուր մորս չի հասնում:
Մորս և նրա հորեղբոր կնոջը թուրքերը վերցնում են իրենց հետ