Մորս տեսա երազիս մեջ, Երազիս մեջ մորս տեսա, Ընկա գիրկը մուրազիս մեջ, Աստվածային դրախտն հասա: Չէ`,մանկացա մորս գրկում, Դրախտն ինչ է,երբ մայրս կա, Չար չմնաց էլ իմ հոգում, Նարեկից խոր բարիացա... Երբ զարթնեցի`մայրս չկար, Մայրս չկար,երբ զարթնեցի, Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար, Դժոխքն ինչ է`նոր զգացի...