***
🔷Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին...
***
🔶Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում...
***
🔷Ազնի՛վ եղիր ամեն ինչում ,ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա , ստի հանդեպ ինչու՞ լռել…
***
🔶Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ շուռ տաս,
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գո