Սիրել եմ ու հիմա էլ չնայած այս տխրությանն ու մենությանը շարունակում եմ սիրել: Գուցե տարիներ անցնեն և դեռ սիրելուց լինեմ, գուցե ուրիշին ընտրած լինեմ, բայց միևնույն է հիշողություններս ոչ մի տեղ չեն ցնդի, և՛ ուրախ, և՛ տխուր օրերն ու պահերը, սրտիս տանջանքները, քո դաժան խոսքերը, անիմաստ ու փուչ խոստումները, մեզ բաժանողների՝ չարիքից փայլող աչքերը , իմ ՝ քեզ հետ կանչող աղերսանքները: Երբեք չի կարող ոչ ոք մոռացնել....Այդ ամենը կմնա տխուր անցյալիս թերթված էջերում....