Անտառի փեշին ծվարած Իմ գյուղն է թառել շիվարած Մեր նախնիները եկել են այստեղ Այս գողտրիկ անկյունը ընտրել Աշխատել են արյուն ու քրտինք թափել Այս հողերը բերրի դարձրե։ Խաղողից գինի են քամել Եվ հոնից լավ օղի թորել Եկողին պատիվ են տվել Եվ իրեն շատ լավ զգացել։ Տարիները անցել են գնացել Եվ գյուղում էլ մարդ չի մնացել Տների կտուրն է քանդվել Ու բակերը եղինջով պատվել Ծառերն են անջուր մնացել Շատերը ծերացել չորացել։ Գյուղում էլ մարդ չի մնացել Բոլորը լքել են , հեռացել...