...Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից, Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից, Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում: Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում...
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝ ես հավատում եմ, Տեր, դեռ չի չորցել արմատը մեր ծառի, եւ դեռ կտա ծիլեր, որքան ել մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում, մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն։