Երկու կյանք չունեմ, այս մեկն է իմը, Այստեղ են ապրում և նորը, և հինը, Չկան դիմակներ, պարզ է ամե՜ն ինչ, Դրվագներ ուժեղ, հուզառատ, դյութիչ... Թե հայտնվել եք հանկարծ իմ կյանքում, Ձեր դիմակներն էլ հանեցեք իսկույն, Թե հարկավոր է բարձր ծիծաղել՝դուք մի հապաղեք, Այդպես է նաև, երբ ցանկանում եք գոռալ կամ լացել... Ինձ մոտ բեմ չկա, և կամ ետնաբեմ, Նկարված ժպիտ, նկարված արցունք, Սցենարով գրված խոսքեր՝միշտ խոհեմ, Առավել ևս՝ բեմական հագուստ... Չեմ կաղապարվել երբեք ձևի մեջ, որը իմը չէ, Եղել եմ հենց ես՝պարզ ու անըստգյուտ... Չունեմ ես կյանքեր, այս մեկն է իմը, Այստեղ՝ կողք-կողքի, նորն է ու հինը՝ Գրքի ապրված էջերի նման... Իսկ կարդալ նրան՝ Կարող է միայն մեկ կյանք ունեցող, Առանց դիմակի, լավ ընթերցողը...