Երկրորդ օրն է արդեն 2021 թվի և անասելի է ցավն ու վիշտը հայի: Այսօր դուք մեզ հետ չեք մեր խիզախ տղերք: Ձեր կատարածը անօրինակ սխրանք է: Քաջարի կռվով դուք անմահացաք, ժառանգելով հավիտենական կյանքի պարգևը: Այսքա՜ն տխուր նոր տարի հայ ազգը դեռ չի ունեցել: Հերոսների մի ամբողջ սերունդ նահատակվեց: Եռաբլուրը դարձնելով մի քաղաք վշտոտ: Խոնարհումս ձեզ, մեր հերոս քաջեր: Լույս ու խնկարկում ձեր սուրբ շիրիմներին: