Ամեն մարդ էլ իր սրտում, Պահած լիքը հուշ ունի, Սրտի մի մութ անկյունում, Թաքուն պահած փուշ ունի: Այս մեղավոր աշխարհում, Գործած լիքը մեղք ունի, Այս լուսավոր կյանքի բեմում, Կիսատ թողած դեր ունի: Ունի նաև կարոտ անհուն, Ունի տագնապ, սրտի կսկիծ, Ունի թողած բարի անուն, Ունի կորուստ, ունի թախիծ: Մարդը ունի նաև դիմակ, Կյանքն էլ ասես մեծ հանդես, Ոմանք իրենց դիմակի տակ, Ունեն պահած երկու երես: Ոմանք ունեն հարստություն, Ու նայում են վերևից, Ու չգիտեն, որ կյանքում, Մարդը, մարդ' է միշտ մնում: Մարդ կա մարդ է, ոնց են ասում, Մարդ կա իրեն վեր է դասում, Բոլորիս էլ մեկ կյանք է տրված, Իսկ վերևում է, միայն Աստված.......