Չըգիտեմ` ինչո՞ւ ձըմեռվա օրը Հիշում եմ ես միշտ իմ հայ-եղբորը, Ասում եմ` արդյոք չունի՞ նա կարիք, Հաց, միս, եղ ու փայտ ունի՞ նա հերիք, Ունի՞ տաք հալավ, ունի՞ նա մուշտակ, Ամո՞ւր է տունը, կըտուրը չէ՞ ծակ... Ու այնպես ես միշտ ձըմեռվա օրը Միտս բերում եմ իմ հայ-եղբորը: