ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Այդ ճամփով ոչ֊ոք չի ասու՛մ գնա.
Իրենք են ընտրում ճանապարհն այդ,
Նվիրյալների ուղին անխնա`
Արյան կանչն է սուրբ,հողը հարազատ։
Նրանք գնում են աներկյուղ,հպարտ`
Հայրենյաց սիրով ամեն ինչից թանկ,
Աննկուն ոգով դառնում մահապարտ`
Գիտակցված մահով նվիրում են կյանք։
Քարոտ ու փշոտ ճամփեքի վրա`
Կերտում են կյանքի կանաչ ճանապարհ`
Անունն է նրանց վրե՛ժ և պայքա՛ր,
Հավերժ նահատակ `հավերժի վկա..
Ոչ մեկ չի ասու՛մ.֊այս ճամփով գն'ա,
Արևն է ասում` վե՛հ ազատության՝
Կապույտ երկնքում,որ արև շողաԱրշալույսներն էլ ծիրանի ծփան...
Նրանք կերտեցին լուսե ճանապար`
Կո՜րչի խավարծին պատերազմը չա՛ր...
Ընտրել են անվախ` զոհողություն, մահ...
Հող ֊Հայրենիքի `Հայ անվան համար...
Համլետ Հակոբյան