Բաղադրիչներ խտացրած կաթ եփված - 200 գր կակաո - 1 ճ/գդ շաքարավազ - 6 ճ/գդ ջուր - 50 մլ կարագ - 100 գր Պատրաստման եղանակ Խտացրած կաթը, շաքարավազն ու կարագը մարմանդ կրակին տաքացնում ենք: Այս ընթացքում կակաոն լցնում ենք ջրի մեջ և լավ խառնում: Կակաոյով զանգվածը լցնում ենք խտացրած կաթով զանգվածի մեջ և անընդհատ խառնելով եռացնում: