Չգիտեմ ով է օրերը ձուլել , Դարձրել տարի ու ձգել դարի . Ու ժամանակին սահմաններ դրել Եվ անսահմանի ափերին կապույտ Այս ոսկի - ոսկի օրերը փռել . Չգիտես ով է կակաչով ճեղքել Պաղ սիրտը քարի , Ու մանուշակի թերթիկներ թափել Չոր փշերի մեջ . Ով է իմ կյանքը կսկիծով կապել Այս գիշերի մեջ :