Ապրենք այնպես, որ լինենք Արևին արժան...
Վաղորդյան ցողով, գենարար
համբյուր,
Ծառ ու ծաղկունքին` Արևն է բերում,
Երկնքի անծիր լազուրը կապույտ`
Գործն է Արևի,
Ծիլերի ուժը` պատռել հողի շերտը կարծրացած,
Արևն է տալիս,
Արևն է մռայլ մարդկային հոգուն անդորր պարգևում,
ժպիտներ ծնում …
Արևի ներքո, հողը զարդարվում մեծ գորգ է դառնում , աշխարհը ծածկում:
Արշալույսները Արևն է ծնում,
շուք ու շվաքով մայրամուտ տանում...
Արևի ուժն է ջրերը ծովի դեպ երկինք հանում,
ամպեր դարձնում , որ ջրի առատ անապատների պապակած հողը...
Արևն է կյանքի միակ աղբյուրը ,
Որ չի ցամաքում , չի հոգնում երբեք, չի դավաճանում ու չի տրտնջում...
Բայց խռովում է Արևը մեկ, մեկ`
Պահվում է թանձր ամպերի քողում`
էլ չի լուսացնում , էլ չի տաքա