Այսօր Կողբի ֆուտբոլի մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի մինչև 15 տարեկաների առաջնության հերթական տուրը։ Կողբի Զիկատար մանկապատանեկան թիմն հերթական անգամ ապացուցեց, որ պատահական չէ, որ մասնակցում են Հայաստանի առաջնությանը։ Զիկատարի հյուրն էր մրցաշարի առաջատար Էջմիածինի համանուն թիմն։ Զիկատարի պատանի ֆուտբոլիստները համառ պայքարում հաղթեցին 2-1 հաշվով։ Գոլերով աչքի ընկան Արմն Մամյանը և Սոս Չիլինգարյանը։ Մարզադաշտում հավաքված հանդիսականները իրենց գովեստի խոսքերը հղեցին Զիկատարի ֆուտբոլիստներին։