մոր սիրտն է մաշում` Որդին է
հեռվում սահմանը հսկում, Ու մոր
աչքերում հառնում է նորից, Իր
քաջ զինվորի կերպարը անբիծ...
Մի բարձրահասակ վսեմ
պատանի` Քաջասիրտ արծիվ,
Մի օջախի լույս Ու մի տան ճրագ,
Մի գեղեցկադեմ հպարտ
պատանյակ... Ու ամեն անգամ
մթնող օրվա հետ, Իր տան
անկյունում մի ճրագ վառած,
Աղոթք է անում իր որդու համար
Կարոտած մի մայր, Որ օրը
բացվի ու աչք չթացվի, Որ ամեն
որդի ծնողին հասնի: Եվ մոր
աղոթքից սահմանը գծած
փշալարերը Ծաղկում են կարծես
որդու աչքերում, Այն մութ
խավարը լուսավորվում է նրա
մտքերում, Ու առույծասիրտ այդ
քաջ կերպարը Ձմեռվա քամու
ցուրտ շունչն է տածում Թշնամու
դիմաց` Միշտ զգացնել տալով,
Որ հաղթանակը մերն է լինելու.