Մայրս հյուծված, ծերացած, լուռ պառկած էր անկողնում,
Տխուր նստած եմ կողքին, դալուկ ձեռքերն եմ շոյում,
Համոզում եմ, աղաչում, որ մի պատառ հաց ուտի,
Անհաղորդ էր իմ խոսքին, աչքը` հառած տան մուտքին։
Սպասում էր իր որդուն, քանի տարի չէր տեսել,
Չէր հավատում, որ որդին իր խնդրանքն էր անտեսել,
Սպասում էր օրերով, աչքը ճամփից չէր կտրում,
Արտասվում էր լուռ, տրտում, ու հոգին էր մղկտում։
Այրվող կերոնի նման, նա հալվում էր ժամ առ ժամ,
Հույսը պահել էր սրտում, բայց կարոտն էր շատ դաժան,
Վերջին ուժերը լարած` մեկ-մեկ աչքերն էր բացում,
Ու դեռ հույսով չմարած, նա որդուն էր սպասում...
Հանկարծ զգաց մատներին ինչ-որ օտար մի հպում,
Մի կերպ բացեց աչքերը, նրան որդին էր ժպտում...
Չհասկացավ խեղճ մայրս, որ խաբկանք էր ու տեսիլ