Հայրիկ,սիրելիս,կարոտել եմ քեզ
Ժպիտդ բարի,շոյանքներդ հեզ,
Քո խորհուրդների կարիքն եմ զգում,
ՈՒ պատասխանները երբեք չեմ գտնում:
Այցի եմ գալիս քո գերեզմանին,
Ցավ է իմ հոգում,վիշտն է իմ սրտում,
Արցունքներս մեղմ հոսում են շիրմիդ,
ՈՒ ես լավ գիտեմ,թափվում են դեմքիդ:
ՈՒզում եմ դեմքդ օծել համբույրով,
Սակայն օծվում է դեմքդ.....արցունքով:
Հայրիկ,սիրելիս,սիրտս է ցավում,
Երբ նկարիտ եմ կարոտով նայում:
Կարծես՝արցունքս ես մաքրում քո ձեռքով,
Շոյում ես դեմքս,այտս համբուրում
ՈՒ կամաց ասում.<Շատ եմ կարոտում>: