Տորթ “Սնիկերս”
Խմոր`6 ձվի դեղնուցը 1,5 բաժ. շաքարավազով լավ հարել, ավելացնել 1 բաժ. թթվասեր, 150 գ. կարագ, 1 թ.գ. սոդա, 1,5 ճ.գ. քացախ, 1-2 ճաշի գդալ կակաո,2 բաժ. ալյուր: Ստացվում է թույլ խմոր, բաժանել 2 մասի և թխել թղթի վրա:Բեզե`6 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 բաժ. շաքարավազ, թխել թղթի վրա:Կրեմ`1 տուփ եփած խտացրած կաթ և 200 գ. կարագ — հարել:Հերթականությունը`
1. Խմորի շերտը
2.Կրեմ, վրան ցանել բոված գետնանուշ
3.Բեզե
4.Կրեմ, վրան ցանել բոված գետնանուշ
5.Խմորի շերտը
6.Գլազուր անել կամ հալեցրած շոկոլադ և վրան գետնանուշ շաղ տալ: