Աղոթում էի տարիներ շարունակ աղոթածս աղոթքը

«Խնդրեք և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ» (Մատթևոս 7.7):
Տարիներ շարունակ ես թակում, թակում էի այդ դուռը՝ կրկնելով.
«Տե՛ր, նորից ես եմ: Ես այստեղ եմ՝ կանգնած դռան առջև: Տե՛ր, արդեն 15 տարի է՝ նույն աղոթքն եմ անում, անվերջ խնդրում, աղաչում Քեզ, բայց թվում է, թե երբևէ ինձ չես լսել ու չես լսում: Այն ամենը, ինչ տեսնում եմ ես իմ կյանքում, անվերջ թակոցից կարմրած ձեռքերս են և այս փակ դուռը: Տե՛ր, արդյոք չե՞ս հոգնել իմ այս աղոթքից և դռան թակոցից»:
Աղոթում էի այսպես և մի օր ներսումս մի ձայն լսեցի. «Լռի՛ր և լսի՛ր»:
Երբ տրտունջս, լացս ու հարցերս մի կողմ դրեցի և սկսեցի համակ ուշադրությամբ լսել, դռնից այն կողմ ականջիս աղմուկ հասավ: Ասես