Ձմեռ պապին մի նամակ կարդաց,
Հետո կանգ առավ զարմացավ հանկարծ․
-Ա՜յ քե՛զ երեխա, նվեր չի ուզում,
Խաղաղ երկրում ապրել է ուզում։
Հետո կարդաց մի ուրիշ նամակ,
Նրան նամակից ժպտաց հրեշտակ․
-Գիտե՞ս ձմեռ պապ ,ամեն ինչ ունեմ,
Մայրիկիս համար նվեր կխնդրեմ,
ՈՒ այսպես բացեց հաջորդ նամակը,
Նրան գրում էր փոքրիկ Արտակը,
-Իմ ձմեռ պապի՛կ , ինձ բեր աղավնի,
Որ ուրախություն մեր տուն նա բերի;
-Ա՜յ քեզ փոքրիկներ,-ասաց մեր պապին,
Վերցրեց տոպրակը՝ առավ շալակին։
-Դե՜ գն՜ամ փնտրեմ ես այն աղավնուն,
Ով կտարածի մեզ խաղաղություն։