Գյուղի օրենքը
Մենք գյուղի մարդ ենք,
Չարքա՜շ, շինական։
Ապրում ենք համեստ,
Մեր տան եղածով։
Առավոտ կանուխ
Լույսը չբացված,
Կինս` Անուշը, էն կուժը առնում , դնում է ուսին` վազում աղբյուրը։
Մեր կյանքը սա է։
Մենք ձերոնց նման մեծահարուստ չենք։
Ասեմ իմանաս՝ մենք բաղնիք չունենք։
Ճաշն էլ թավայով այստեղ ենք եփում։
Էն կտուրի տակ փայտը որ տեսար՝
Ուսիս վրա եմ անտառից բերել։
Գյուղացու կյանք է. աչքդ մի՛ չռիր,
Սա մեզ համար սովորական է։
գյուղ եմ ասել է՜
Տղա է՞ս, ապրի՛ր։
Այգին մշակի՛ր, փայտ ու հունձ արա՛
Արդար քրտինքով,
Պակաս պռատիդ
Դեղ դարման արա՛։
Դու մի’զարմացիր՝
Այսպես ազնիվ է։
Շուտ կսովորես
մեր օրենքներին։
Մի քանի ամսից
Ի՜սկը գյուղացի...
Իմ լավ բարեկամ, քաղաքդ մնաց
Է՜ն սարից այն կողմ։
Անցած տարի էլ