Ճանաչման ճանապարհ
Կարևոր Աստվածաշնչյան ճշմարտություններին է վերբերվում նաև «կյանքը Քրիստոսում»։
Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք մնում է հավատացյալը Քրիստոսում և Քրիստոսը հավատացյալի մեջ։ Եվ յուրաքանչյուր քրիստոնյա, ով բացել է հզորագույն «Քրիստոսը մեզանում» ճշմարտությունը, քայլում է նման ճանապարհով, որպես «Նրա հետ ճանապարհորդող»։
Մի՞գուցե, դուք ընդունել եք Հիսուսին, որպես ձեր Փրկիչ, սակայն, ձեր քրիստոնեական փորձառության մեջ արգելափակված եք և վախեցած, քանի որ բավականին չեք հնազանդվել ու վստահել Աստծուն, և այդ պատճառով ձեր ծառայությունը մնացել է անպտուղ։Դուք ձգտել եք Հիսուսի հետ ավելի սերտ ընկերակցության, բայց երբեք չեք զգացել այդ ընկերությունը։ Դուք պայքարում եք արմատացած մեղքերի դեմ, բայց ձեզ թվում է, որ մեղքը հաղթում է։Դուք աղոթում եք և ուսումնասիրում Աստվածաշունչը, բայց դա չի բերում ցանկալի փոփոխության։ Պայքարի երկար տարիներից հետո, դուք արդեն հոգնած եք և հիասթափված։Դուք ձեզ զգում եք անհաջողակ։ Կայուն, մեղքը հաղթող կյանքը ձեզ թվում է անհասանելի։
Բայց միևնույնն է, մի օր բացահայտում եք Քրիստոսի հետ սերտ կապի գաղտնիքը՝ Հիսուսի կյանքը ձեր մեջ։ Այն հայտնաբերելով, դուք զարմացած եք, թե որքա՜ն պարզ է այդ հրաշալի ճշմարտությունը, որը դուք այդքա՜ն երկար չեք կարողացել հասկանալ։ Այդ հայտնագործությունից հետո, ձեր կյանքն արդեն այլևս այդպիսին չէ։ Հիսուսի հետ սերտ հարաբերությունների պատճառով, ձեր ուրախությունը դարձել է խորը և մշտական։ Ձեր կյանքն արդեն դարձել է մշտական հաղթանակներով լի` դուք անգամ հաղթում եք ձեր արմատացած մեղքը։ Հիսուսին ծառայության մեջ ունեցած ձեր բեռներն ու վախերն անհետացել են, և ձեր բոլոր ջանքերը հաջողությամբ են ավարտվում։
Քրիստոսում կյանքի և Քրիստոսը ձեր մեջ, ճշմարտությունն ու հաղթանակաց կյանքի փորձը այնքա՜ն պարզ են, և միևնույն ժամանակ այնքա՜ն դժվար հասկանալու համար, որ քրիստոնյաների մեծամասնությունը դա ամբողջությամբ այդպես էլ չեն հասկանում։ Այսօր Աստված մեզ կանչում է այդ հրաշալի փորձառությանը՝ հավատքին Քրիստոսում։ Ինչու՞ այսօր։ Որովհետև Հիսուսը շուտով կգա։ Եվ այդ հանդիպմանը բոլոր պատրաստ լինողները Նրան նման կլինեն.
« Սիրելինե'ր, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է:Ա Հովհան․3:2»։
Նրանց ամենօրյա փորձառությունը կբերի Քրիստոսում ամբողջական հաղթանակի.
« Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին Ա Պետրոս 2:21-23
Այս հրաշալի Աստվածաշնչյան ճշմարտությունը շատ կարևոր է այսօրվա քրիստոնյաներիս համար։ Հիսուսը շուտով կրկին կգա, և Աստված ցանկանում էր մեզ նվիրել ավելի խորը փորձառություն Նրա հետ, քան որևիցէ մեկս մինչ այժմ ունեցել ենք։
Ծառայության այդ մասը պետք է օգնի մեր ընթերցեղներին ավելի խորը և ավելի լավ հասկանալ, թե ինչպես են նրանք «մնում Քրիստոսում» և ինչ է իրենց դրանով առաջարկում Աստված։ Քրիստոսը «մեզանում», Նրա ժողովրդի համար փառքի հույս է.
«․․․Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը:Կողոս․1:27»։
Եթե հավատացյալները, մեկ անգամ հասկացել և բացահայտել են այդ ճշմարտությունն, ապա նրանք ամբողջ սրտով շնորհակալ կլինեն Ատծուն դրա համար։ Այն ազատությունը, որը նրանց տվել է Քրիստոսը, թույլ կտա հօդս ցնդեցնել ցանկացած մարդկային պարծանք ու հպարտություն։ Մարդիկ երբեք չեն կարող պարծենալ, որ հաղթել են գայթակղությունն ու մեղքը։ Ամբողջ փառքը պատկանում է միայն Աստծուն, և ամբողջ հավերժության մեջ մենք Նրան շնորհակալություն կհայտնենք.
«Որպեսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին: 30 Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն: 31 Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ:Ա Կորնթ․1:29-31»։
Ազատի'ր մեզ հոգևոր խավարից։ Տե՛ր, բարձրացրո'ւ Քո անունը մեր շրջապատում և բացի'ր մեր միջոցով Քրիստոսի բնավորության գեղեցկությունը։
Մեր եկեղեցում շատերին տար դեպի ճշմարտության լույսին, որը Դու ես մեզ տվել։
Անձնական մտորումներ
1.Նկարագրի'ր այն ճանապարհը, որով քայլում են քրիստոնյաների մեծամասնությունը, որոնք բացել են «Քրիստոսը մեզանում, փառքի մեջ» ճշմարտությունը։
2.Ինչպե՞ս է փոխվում քրիստոնյաի կյանքը, երբ այդ ճշմարտությունը հասկացվում է և կիրառվում կյանքում։ Ինչու՞ մենք պետք է այդ ճշմարտությունն անպայման հասկանանք և վերապրենք։
3.1-10 սանդղակով նկարագրե'ք, որքան մեծ է ձեր ձգտումը հասկանալ և անձնապես զգալ, «ապրել Քրիստոսում և Քրիստոսն իմ մեջ» ճշմարտությունը։ Հիմնավորի'ր պատասխանդ։
Մեր աղոթքի ժամը
․Շփվի'ր քո զուգընկերոջ հետ և քննարկե'ք այսօրվա թեման
․Աղոթի'ր նրա հետ
1.Որպեսզի Աստված յուրաքանչյուրիս շարունակի տանել Սուրբ Հոգու միջոցով։
2.Որպեսզի Աստված մեզ տա աստվածաշնչյան «մնալ Քրիստոսում» ճշմարտությունը հասկանալու ունակություն։
3.Քո աղոթքի ցուցակի մարդկանց համար
Հետևյալ համարը ներառե'ք ձեր աղոթքների մեջ.
«Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ: 3 Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը:Եսայիա 60:2,3


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев