Այսօր վստահեցիր, վաղը հիասթափություն: Այսօր սիրեցիր, մի օր հետո ատելություն: Այսօր բոլորը հետդ են, վաղը բոլորը քո դեմ են: Տեսնու՞մ եք, ճիշտ են ասում՝ մարդիկ դերասան են, իսկ կյանքը բեմ: Զգուշացիր, ամեն տեղ,թեկուզ բոլորը հարազատ են, այսօր բոլորը քեզ սիրում են, վաղը կարող է ատեն:
Կարոտի ձայնը հոգի է մաշում, Կարոտի ձայնը երբեք չի լռում, Կարոտն անսիրտ է,նա շատ է ճչում Ու այդ ճչոցով խելագարեցնում... Կարոտի ձայնին թե արձագանքես, Նա քո մոտ կգա,քեզ մեծ ցավ կտա, Անցյալի հուշով քեզ ապտակ կտա, Ապտակից հետո չի էլ հեռանա, Անհագ ծիծաղով նոր հարված կտա..
Մենակությունը լռություն է, որը զնգում է ականջներիդ մեջ; Մենակությունը բառեր են, որոնք չեն բարձրաձայնվել և քերծում են կոկորդդ; Մենակությունն արցունքներ են, որոնք հավաքված են աչքերի ծայրերում, բայց այդպես էլ չեն հոսել; Մենակությունը ջերմություն է, որը չի գտնվել..