Ընկճախտը հենց նրա համար էլ տրվել է մարդուն, որ նա մտածի իր մասին: Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան չի կարողանում ասել, բայց շատ է ուզում, նա սկսում է վատաբանել ուրիշներին:
Երջանկությունը ճիշտ կազմակերպված գործունեության կողմնակի էֆեկտն է: Եթե դու ինչ-որ մեկին ինչ-որ բան ես ուզում ապացուցել, ուրեմն դու ապրում ես նրա համար, ում դա ուզում ես ապացուցել: Եթե դու ապրում ես քեզ համար, ապա այդ ժամանակ անհրաժեշտություն չկա որևէ մեկին որևէ բան ապացուցել: