Հոգուդ խորքում եւ' ցավ, եւ' վախ, Զգու'յշ գնա դեպի Արցախ, Այստեղ ամեն անցակետում քեզ զննում են, հարցեր տալիս, Այս թատրոնից մի պահ նույնիսկ լացդ է գալիս... Զգույշ քայլիր քո' Արցախում, #Բարի_գալուստ քե'զ են ասում... Մինչդեռ հյուրը հե'նց իրենք են... Այն էլ` անկոչ, կամ... Ինքնակոչ... Զգու'յշ խոսիր քո' Արցախում, Այստեղ ամեն ծաղիկ ու ծառ, Ականջ ունի մեծամասամբ... Ու աչք ունի չար ոսոխի... Հպարտ քայլիր քո' Արցախում, Հետո ինչ, որ հերթով ծախում, Կամ նվեր են ծածուկ տալիս... Հստակ քայլիր քո' Արցախում... Հեղ` Մարգարիտա Գրիգորյան