Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց
ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ
ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են
ընկնում,
Դրա համար էլ չեն ներում
նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ
անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից
ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն
վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել
քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն
ծերուկից,
Որ նախընտրում էր քնել
տակառում:
Սերում են նրանք և ա՛յն
պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ
պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր
նրանցից,
Որ սատանային հոգին են
ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն
իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն
ժամանակից շուտ:
Անվտանգ՝ ինչպես հրդեհն
արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար
լորտուն,
Վախ են ներշնչում
պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի
հակառակ:
Արքաների հետ