Ստեփանավանի համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկեց խորհրդակցությամբ, որի ընթացքում համայնքի ղեկավարին ներկայացվեց անցած շաբաթվա աշխատանքների ընթացքը:
Հետաքրքիր քննարկում ծավալվեց քաղաքի ամանորյա ձևավորման աշխատանքների շուրջ: Ներկայացվեցին քաղաքային հրապարակում, այգում և մի շարք հատվածներում նախատեսվող լուսավորության ու զարդարանքների լուծումները, ինչպես նաև մի շարք նորարար առաջարկներ։
Համայնքի ղեկավարը շեշտեց աշխատանքների հետևողական և պատասխանատու իրականացման անհրաժեշտությունը, նշելով, որ Ստեփանավանը պետք է տոները դիմավորի գեղեցիկ և ճաշակով ձևավորված ներդաշնակ միջավայրում։