Ես հպարտ եմ, որ ՀԱՅ եմ, քանզի ամբողջ աշխարհն է տեսնում աշխարհասփյուռ ՀԱՅ հասարակության մեկ մարդ դառնալը, մեկ նպատակ ունենալն ու նախանձում ՀԱՅին: Փառք ապրիլյան քառօրյա հերոսամարտում ընկած անմահ մարտիկներին, նրանք իրենց արարքով, մահվան պահին դարձան անմահ, խոնարհվում եմ նրանց շիրիմներին, նրանց ծնողների առջև, նման հայրենիքին անձնվեր ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար: Վիրավորներին շուտ ապաքինում, ուժ և մեծ կամք: Փառք ու այսուհետ հաղթանակներ ՀԱՅ ժողովրդին: