Փետրվարի 2 «Ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսին հագան»(Գաղ3:27)։ Մկրտվել նշանակում է ընկղմվել խոսքի մեջ և հագնել Քրիստոսին։ Քրիստոսով հագած պատմուճանը այլևս ո՛չ ոք չի կարող վերցնել, այն դառնում է մեր պատկանելիությունը։ Այդ պատմուճանը զարդարված է պաշտպանության զրահներով, բժշկության շապիկներով, խաղաղսւթյան փետուրներով։ Ես կասեմ Տիրոջը՝ իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ(Ս91։2)։ Բայց այդ պատմուճանի համար թանկ գին է վճարված՝ խաչի մահ։ Աստծուն իր վրա ընդունած Խաչը կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու սիրո💓 ճառագայթներով ողողեց տիեզերքի բոլոր ոլորտները՝ ողորմության թևերը տարածելով ամբողջ աշխարհի մարդկության վրա։ Այդ օրը հրեշտակների բանակը ահով էր լցված, իսկ սերովբեները՝ շփոթի էին