Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ, Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ, Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում: Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն, Աղոթում եմ ես, որ սիրուդ նման Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի: Մեղավոր ես դու, որ միշտ այլ մարդկանց Կողքով անցնում եմ անտարբեր ու քար, Ու չեմ նկատում ջերմ հայացքները Եվ խույս եմ տալիս ամենքի սիրուց: Դու ես մեղավոր, այո, միայն դու, Քո սերը սրտիցս ջնջել չի լինում, Քո աչքերն են ինձ անվերջ հետևում, Քո