❤Քույրերը գրկեցին իրար, կորան իրենք իրենց սիրուց տաքացած գրկում։ Ուժ ու հավատ փոխանցեցին միմյանց, հետո թեթևացած ժպտացին... Չէ՞ որ քույրեր էին՝ մի ամբողջության երեք տարբեր կեսեր։ Այո՛, երբ Աստված աղջկան ուզում է լիարժեք դարձնել, նրան քույր է պարգևում՝ իր նման կամ գուցե շա՜տ տարբեր, էական չէ։ Հարազատ հոգի է պարգևում, որ երկուսով մեկ դարձած՝ աշխարհին ցույց տան ամենաանկեղծ սերերից մեկը։ Դա քույրերի սերն է՝ նվիրական ու անդավաճան։ Մեկը կտխրի մյուսի ապրած ցավից, մյուսը կցնծա քրոջ երջանկությամբ։ Նրանք կլացեն ու կժպտան միասին, կհուսահատվեն ու նոր ուժ կստանան։ Մեկը մյուսի թերություններն ընդունելով՝ կսովորեն բոլոր մարդկանց ընդունել ու սիրել այնպես, ինչպես նրանք կան, ստեղծվել են։ Չէ՞ որ դեռ մանկուց հազա