Սենյակիս օդը լցվում է հիշողությունների բարակ փոշով ու ինձ հանգիստ չես տալիս դու ու քո աներևույթ սրիկա ներկայությունը... Ես խնդրեցի քեզ ինձ գրկել վերջին անգամ ու դու գրկեցիր, խնդրեցի վերջին անգամ զգալ շուրթերդ ու դու համբուրեցիր այտս, խնդրեցի վերջին անգամ ամուր սեղմել ձեռքս ու դու բռնեցիր այն քո ձեռքերին բնորոշ բարի նրբությամբ և խնդրեցի վերջին անգամ նայել աչքերիս մեջ: Մի քանի վայրկյան ու դու իջեցրեցիր աչքերդ: Նկատում էի, թե ոնց ես զսպում, որ արցունքներդ չհորդեն: Նկատում էի, որ ուզում էիր պահել քեզ հպարտ տղամարդու պես` ուզենալով ցույց տալ, որ ինձ գրկեցիր, համբուրեցիր ու ձեռքս բռնեցիր իմ խնդրանքը չմերժելու համար միայն, բայց ես հիմար չէի, ես տեսնում էի ու քո զսպվող արցունքները ստիպում էին ինձ ա