Կա'նգ առ, ժամանա'կ, պետք է ետ գնամ...
Կյանքս գրելուց, տառերն եմ խառնել, բառերն եմ կորցրել,
Ամե'ն տողի մեջ սխալ եմ արել ......
Անհամար բառեր, որ պետք չէր գրել,
Գրել եմ վստա'հ, մեծ-մեծ տառերո'վ, սիրուն ձեռագրո'վ....
Իսկ էականը գրել եմ անփույթ, շատ իմիջայլոց,
Ոչ հասկանալով, տողերն անցնելով,
Անվերջ ջնջելով, նորից գրելով.....
Կա'անգ առ, ժամանա'կ, թո'ղ, որ ետ գնամ,
Մի նոր թուղթ վերցնեմ ու նորից սկսեմ....
Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից....