Փախլավա
Բաղադրությունը՝
կարագ կամ մարգարին – 500 գր,
թթվասեր – 600 գր,
ալյուր – 5 բաժակ
սոդա – 1 թ. գդ.
միջուկի համար.
ընկույզ կտրատած – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
դարչին – 0.5 թ.գդ.,
ձու – 1 հատ,
մեղր – 1 բաժակ
Լավ կլինի, եթե խմորը ողջ գիշեր մնա սառնարանում:
Կարագը խորանարդիկների բաժանել: Ալյուրը մաղել, լցնել սեղանի վրա: Կարագի խորանարդիկները լցնել ալյուրի վրա և դանակներով կտրատել, խառնել: Ձեռքերով խմորին չդիպչել: Խառնել այնքան, որ խառնուրդը նմանվի խոնավ ալյուրի, շատ փոքր գնդիկներով:
Զանգվածի մեջ փոս անել: 200 գր թթվասերին 1/3 թ. գդ. սոդա խառնել և լցնել ալյուրի վրա: Կրկին դանակներով խառնել մինչև համասեռ դառնալը:
Եվս 200 գր թթվասեր 1/3 թ. գդ. սոդայի հետ խառնել, լցնել խմորի