Ծնկի եմ եկել քո առաջ ի՜մ Տեր,
Պահպանի՜ր ազգիս,
Մի՜ թող պատերազմ ,
Ամեն զինվորի առ քո գիրկը Տեր,
Պաշտպանի՜ր նրանց, որ վախ չունենան
Մահի դեմ միայն դու ես կարող Տեր,
Մահի ճիրանից, ազատի՜ր նրանց ,
Մի՜ թույլ տուր ազգս, տանջվի նորից,
Ձեռքտ գթության մեկնիր դու նրանց
Աղոթե՜ք հայեր, մայրե՜ր իմ հայոց,
Աղոթենք լսի Տերը երկնային,
Մի թող ով իմ Տեր պատերազմ արցունք
Սուգ մի՜ թող տիրի իմ հայ օջախին,
Լացում եմ լսիր աղաղակը իմ,
Երկինք եմ պարզել ձեռքերս հիմա,
Ազգիս էլ մի՜ թող դահիճի ձեռքին,
Ազատի՜ր Տեր իմ,Հիսո՜ւս ողորմա՜...
Զինվոր իմ, Հիսուս Քեզ հետ է, քո մեջ
Դու հայ օջախի լույս ու պահապան,
Տերն քեզ կոգնի ու աղոթքը մեր ,
Չի՜ լինի ո՜չ մահ, ո՜չ էլ պատերազմ...
Աղոթքով Ձեզ հետ ենք մեր հայ զինվորներ....
Աստ