Կյանքիդ ուղին լինի պայծառ,
Ամեն քայլդ ազնիվ, արդար,
Լինես խոհուն, լինես գիտուն,
ԵՎ ունենաս սիրտ զգայուն
Լինես բարի և անբասիր,
Ընկերներիդ սրտով սիրես,
Երբ քեզ տեսնեն ուրախանան;
Միշտ օգնելու լինես պատրաստ
Տանջվող մարդուն և ընկերին;
Անդավաճան, անհուն սիրով
Հայրենիքիդ լինես պաշտպան․
Եթե նրա սիրո համար
Մի սխրալի գործ կատարես
Չըհոխորտաս, լինես խոնարհ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ