-Գո՞հ ես, որ նրան կորցրեցիր ընդմիշտ:
-Չէ ՛:
-Էն միակին, էն սիրելիին, դու իր կյանքն էլ խորտակեցիր՝ մնալով հավատարիմ ընկեր: Արժե՞ր:
Լևոնը քո կենացը կխմի ու կհպարտանա քո ազնվությամբ: Պատճառը քո ազնվությունը չի, այլ քո միջի վախը:
-Վե ՛րջ, էլ չե՛նք խոսում:
-Հա՛, վախը: Դու ամեն ինչից վախենում ես. երկրից գնալուց վախենում ես, կռիվ գնալուց վախենում ես, սեր խոստովանելուց վախենում ես: Դու հիմարություն էլ չես անում, գոնե մի բան արա ՛, վախենալով արա, բայց վախենալով մի՛ ապրի: