Երբ կդժգոհես...
-----------------
Երբ կբողոքես դու այս աշխարհից,
Դու՛րս արի փողոց ու նայիր շուրջդ.
Տե՜ս կարողացար քայլելով դուրս գալ,
Իսկ շատ-շատերը ձեռք ու ոտք չունեն,
Ցմահ գամված են նրանք սայլակին,
Բայց դեռ ժպտում են...Ու հավատում են...
Երբ կբողոքես կերածդ հացից,
Դու՛րս արի փողոց ու նայիր շուրջդ,
Ինչքա՜ն մարդիկ կան կարոտ են հացին,
Նրանք օրերով ոչինչ չեն կերել.
Բայց չե՛ն անիծում սեփական կյանքը,
Ասեմ ավելին՝ նրանք ժպտում են...Ու հավատում են...
Երբ կբողոքես քո ծնողներից,
Ու կգովերքես անծանոթներին,
Հիշի՛ր, փոքրիկները մանկատների ծնող չե՛ն տեսել,
Բայց չեն դժգոհում...
Ասեմ ավելին՝ նրանք ժպտում են...Ու հավատում են...Ու հանկարծ մի օր երբ կդժգոհես ապրածդ կյանքից,ու այն կանիծե՛ս,
Հիշի՛ր՝ շատերին հաշված օր ու ժամ է մնացել,
Բայց սիրահարված են նրանք դեռ կյանքին ,
Նրանց աչքերում հավատ ու հույս կա՝ նրանք ժպտում են....
Հեղ.Ալինա Կիրակոսյան