Ավելին քան մահը...
Մահից վայրագ ի՞նչ կա կյանքում,
Մահից դաժան՝ մահ ապրելն է աշխարհում...
Երբ հերոս ես, բայց մոռացված,
Երբ հանճար ես, բայց անտեսված,
Երբ աղքատ ես ու քարկոծված,
Երբ հարուստ ես, բայց անիծված...
Երբ սիրում ես ու ափսոսում
Եվ քո սիրուն՝ կարեկցանքով հոշոտում,
Երբ կարոտում, բայց չե՛ս հիշվում,
Երբ ողբում ես, բայց լռակյաց տառապում...
Երբ ստում ես ճարահատյալ
Եվ հետո էլ՝ խղճիդ ձեռքով հալածվում,
Երբ ստում են շահի համար
Ու սուր աչքով՝ սիրտդ խոցում նենգաբար...
Երբ գաղտնիքդ բաց են անում
Ու շաղ տալիս, ինչպես աղբը փողոցում,
Երբ հարվածում ու չե՛ն զղջում,
Երբ հալածում ու վա՜խ անգամ չեն ասում...
Երբ լռում ես՝ չեն հասկանում,
Երբ գոռում ես, բայց չե՛ն լսում,
Երբ կանչում են ու չե՛ն սպասում,
Եր