Տարիներ անցան, կարոտը տարավ մի օր պապիս տուն, բայց պապս չկար, տատս նույնպես։ Տունն էլ տան նման չէր, ավերակ էր հիշեցնում։ Մտա ներս, չնայած առաստաղ էլ չկար, վերև նայելիս միայն ամպերն էին երևում։
Իմ աչքի առաջ կադրի պես գալիս և անցնում էին այն պահերը որոնք ապրել եմ նրանց հետ։
Ամենուրեք փոշի էր, կահույքից մնացել էր պահարանը, որի մեջ տատս միշտ պահում էր փոխինդ, ալյուր, շաքարավազ, ու փայլաթիթեղի մեջ փաթաթված շոկոլադի մի կտոր, որը միշտ այնքան համեղ էր ինձ թվում... Այսքան տարի է անցել, բայց այդ պահարանի դարակում մնացել էր մի հատիկ մոմ, փոշոտված ու կարծես ինձ համար էր այն։
Տատս այդտեղ միշտ մոմ ուներ, նա ամեն կիրակի մոմ էր վառում տան ետևի խաչքարի տատ։ Ես էլ իմ գտած մոմը վառեցի հենց տան մեջ։
Կարոտ