Ճրագալույց
Հունվարի 5 - Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել։
Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, ինչպես նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի ՀիսուսՄանուկը: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որիցհետո մատուցվում է Ս. Պատարագ:
Սուրբ Պատարագով ավարտվում է դեկտեմբերի 30-ին սկսված պահքը և սկսվում է Ս. Ծննդյան տոնը, մարդիկ մոմերը տուն տանելով՝ ավետում են Քրիստոսի ծնունդը, Ով մարդկանց ազատեց մահվան խավարից: Նրանք ողջունում են միմյանց ասելով՝
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս»։