․ «ԱՐՑՈՒՆՔԻՍ ԼԵԶՈՒՆ»
Արցունքիս լեզուն անհասկանալի,
Զրուցակից է անբացատրելի,
Բացում է վերքիս դուռն ու չի փակում,
Խոսում է անգամ, երբ չեմ ցանկանում։
Թե ուրախ լինեմ, թե թախծամոլոր,
Հոսում է անհագ, գալարագլոր,
Աչքիս ակունքից իջնում է շուրթիս,
Դառնաղի համը փաթաթում քիմքիս։
Հոգոցից քամում ջրասույզ լճակ,
Պարուրվում վշտիս տարերքին անհագ,
Եվ այդ ջրերում լողում են հույզեր,
Խեղդում կարոտ ու սպասված հույսեր։
Սասանում սիրով լի ներաշխարհս,
Հուսալքությամբ խլում նշխարս,
Սրտիցս պոկում խինդի պատառներ,
Ճերմակ հագցնում գլխիս թխահեր։
Երբեմն նաև լինում եմ սթափ,
Զգաստանում եմ պահին հրատապ,
Քողարկում եմ հին ու նոր վերքերս,
Կուլ տալիս վարար, հոծ արցո