Եթե դու մի օր որոշես չսիրել գարունը՝ այն էլ երբեք չի գա. ծառերը կբողբոջեն, խոտը դուրս կգա, տղաները կսիրահարվեն, աղջիկները կնմանվեն ծաղկած բալենիների, ծերունիները կհավաքվեն այգիներում, ճնճղուկները կհավաքվեն նրանց շուրջ, կծաղկեն խնձորենիները, բայց դե էլ գարուն չի լինի, եթե դու մի օր որոշես չսիրել գարունը: Եթե դու հանկարծ անձրև չսիրես՝ ոչինչ այլևս չի ծարավի. մարգագետնում՝ խոտը, քաղաքում՝ ասֆալտը, պատուհանի մոտ՝ ես: Ոչինչ չի հնչի երկաթե տանիքներին, մարդիկ չեն կրի անձրևանոցներ, կաթիլները կթափվեն, կգոյանան ջրափոսեր, բայց աշխարհում ոչինչ չի հագենա, եթե դու հանկարծ անձրև չսիրես: Եթե դու մի օր չհասկանաս թե ինչ է սերը` աշխարհում էլ ոչինչ սեր չի շնչի. աղջիկները կհագնեն թափանցիկ, շիֆոնե զգեստներ, տղաներ