Տեր, գիտեմ որ ամեն րոպե ու ժամ քեզ
աղոթում են հազարավոր մարդիկ:
Մենք հազարավոր ենք, իսկ դու մեկը: Ես չեմ
ուզում քեզանից խնդրել
երազանքներիս իրականացում կամ
նյութական արժեքներ: Դու մի լսիր ինձ դու
տուր ինձ այն, ինչը իրոք ինձ պետք է: Ես
միայն քեզ շնորհակալություն եմ
ուզում հայտնել այն ամենի համար ինչ ունեմ,
ես ուղղակի շնորհակալ եմ, որ
դու կաս ու միշտ մեր կողքին ես: Ինչքան էլ
լացեմ, աղաչեմ, Տեր մի լսիր ինձ,
մի իրականացրու այն երազանքս որը հետո
ինձ ցավ է պատճառելու: Եթե ուզում
ես երջանիկ լինեմ, մի տուր ինձ այն ինչ ես
եմ խնդրում, այլ այն ինչ ինձ
իրոք պետք է: Ինչը ինձ իրոք երջանկություն
կտա: Հանձնում եմ ճակատագիրս
քեզ: Ղեկավարիր այն ինչպես ճիշտ ես
գտնում: Միայն մի բան եմ խնդրում