Սիրելի քրիստոնյա բարեպաշտ հայորդիներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 2017թ Փետրվարի 11-ին տոնում է Սրբ․ Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։Այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիաիք Գարեգին 2-րդի Հայրապետական Օրհնությամբ կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը սիրով հրավիրում է իր բոլոր հավատացյալներին մասնակցելու և հաղորդակից լինելու Սրբալույս Պատարագին և Օրհնությանը։ Սուրբ և Անմահ պատարագը կմատուցվի Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սրբ Սարգիս Եկեղեցում ժամը 11-ին։
Սիրելի հավատացյալներ. Սույն թվականի Հոկտեմբերի 23-ին, Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Ծալկա և հարակից գյուղերի եկեղեցիներ։Տեղեկությունների համար զանգահարել այս հեռախոսահամարին՝592417153,592941012:
Սույն թվականի Օգոստոսի 27-ին Ախալքալաքիի շրջանի Կարծախ գյուղում տեղի է ունենալու Ջիվանու տուն թանգարանի բացման արարողությունը։Առավոտյան ժամը յոթին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից Ախալցիխեի Հոգևոր Տեսչության ուղեկցությամբ սիրով հրավիրում ենք մասնակցելու բացման արարողությանը։ Տեղեկությունների համար զանգահարեք այս հեռախոսահամարին՝592941012։