Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Լիվերպուլ»-ի դարպասապահ Լորիս Կարիուսը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում իր հետ բախումից հետո ուղեղի ցնցում է ստացել։
«Սալահի վնասվածքին չափից շատ են ուշադրություն դարձնում։ Չեմ ցանկանում խոսել այդ թեմայով։
Նա առաջինը բռնեց իմ ձեռքը։ Ես ընկա այլ կողմում, իսկ նա վնասեց մյուս ձեռքը, բայց բոլորն ասում են, որ ես ձյուդոյի հնարք եմ կատարել։
Այնուհետև նաև դարպասապահն ասաց, որ ես նրան ուղեղի ցնցում եմ հասցրել։ Մնում է Ֆիրմինոն հայտարարի, որ մրսել է իմ քրտինքի կաթիլից»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում AS-ը։#SR4