<<Հրաժեշտ և խորհուրդ>>
Թռավ անցավ 18 տարի,
18 գարուն չար ու բարի:
Եկավ մի պահ հրաժեշտի,
Եվ արցունքներ դառն ու աղի:
Գնա ընկեր Աստված քեզ հետ,
Մոտիկ լինես հեռու թեպետ,
Քո մեջ պահիր քաղցր մի կետ,
Հոգիդ մաքուր և աչքդ հետ:
Դատիր միայն սառը գլխով,
Մի մոռացիր, որ կա սպասող,
Բազում աչքեր լիքն արցունքով,
Հարազատներ միշտ աղոթող:
Այս մեր անցած ճանապարհը
Մենք դեռ պետք է շարունակենք:
Ծնողների երազանքը,
Որպես պատգամ մենք կատարենք:
Դու գնում ես երկու տարով,
Գալդ լինի միայն բարով,
Ճանապարհդ վառ լուսավոր,
Եվ աչքերդ լցված խինդով:
Երկու տարի ես առանց քեզ՝
Ինչպես արծիվն առանց թևի:
Ինչպես առյուծն առանց թագի,
Կամ գարունը առանց ծաղկի:
Դու միշտ հիշիր ընկե՛ր Արսեն՝
Ինչպես դու էիր ինձ ապավեն.
Ես կգտնեմ